Ուկրաինայի հարավ-արևելքում հրադադարի հաստատումից ժամեր առաջ երկրի Նախագահ Պյոտր Պորոշենկոն հույս է հայտնել, որ Մինսկում ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն:
Ուկրաինայի հարավ-արևելքում հրադադարի հաստատումից ժամեր առաջ երկրի Նախագահ Պյոտր Պորոշենկոն հույս է հայտնել, որ Մինսկում ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն: Հակառակ դեպքում Պորոշենկոն սպառնում է երկրում ռազմական դրության հայտարարել:
Ուկրաինայի Նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հեռախոսազրույց է ունեցել ղազախ պաշտոնակից Նուրսուլթան Նազարբաևի հետ: Զրույցում դաշնության ղեկավարը հույս է հայտնել, որ հրադադարի հաստատումը չի ձախողվի:
Ի դեպ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 15-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ քննության կառնի ուկրաինական ճգնաժամի շուրջ նոր բանաձեւը: