Մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Արման Սերգեյի Օսիպյանը:
Փետրվարի 14-ին, ժամը 04:40-ի սահմանում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Արման Սերգեյի Օսիպյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: