Էջմիածնում նշել են Տրնդեզը, որի ընթացքում նորապսակների օրհնություն է կատարվել:
Էջմիածնում նշել են Տրնդեզը, որի ընթացքում նորապսակների օրհնություն է կատարվել: Տեր Եղիշե քահանա Բաղրամյանը նորապսակներին հորդորել է ապրել Աստծո եւ միմյանց սիրով, հաստատուն պահել հավատն առ Աստված ու լինել անդավաճան:
Նախաձեռնությունն Էջմիածնի քաղաքապետարանին է: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը կոչ է արել ամուր տանիք կառուցել ու 7 որդով սեղան նստել: Նա պատրաստակամություն է հայտնել երիտասարդ ընտանիքների կողքին լինել ցանկացած պարագայում:
Մանրամասները՝ տեսանյութում