ՀՀԿ խորհրդի նիստում փետրվարի 12-ին կուսակցության խորհրդի անդաները քննարկել են ներքաղաքական իրավիճակն ու վերջին զարգացումները:
ՀՀԿ խորհրդի նիստում փետրվարի 12-ին կուսակցության խորհրդի անդաները քննարկել են ներքաղաքական իրավիճակն ու վերջին զարգացումները: Կուսակցության նախագահ, հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է.
«Մենք կուսակցության խորհրդի նիստ անցկացնելու մասին որոշումը կայացրել ենք երկուշաբթի տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում: Խորհրդի նիստն ամբողջությամբ նվիրվելու է ներքաղաքական հարցերին, քաղաքական դաշտում առկա զարգացումներին եւ այդ դաշտում մեր կուսակցության հետագա քայլերին: Ասեմ, որ մենք բավականին լայն քննարկում ենք ունեցել նշված խնդիրների շուրջ գործադիր մարմնի նիստում, արտահայտվել են գործադիր մարմնի անխտիր բոլոր անդամները: Դեռ երկուշաբթի ես երկու-երեք օր ժամանակ էի խնդրել իմ գործընկերներից հնչեցված բոլոր տեսակետներն ամփոփելու համար: Այդ ամփոփումները ներկայացրել եմ քիչ առաջ տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում, որտեղ էլ որոշում է կայացվել դրանք հնչեցնել խորհրդի նիստում և լսել նաեւ խորհրդի անդամների կարծիքները»:
Մանրամասները՝ տեսանյութում