Նախագահ Սարգսյանին փետրվարի 13-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Նախագահ Սարգսյանին փետրվարի 13-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Նախագահը մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ շնորհավորել է դեսպան Միլսին եւ մաղթել հաջողություններ:
Նորանշանակ դեսպանը մամուլի ասուլիսում շեշտել է, որ ԱՄՆ-ն լիովին պաշտպանում է Արցախյան խաղաղ կարգավորման գործընթացը:
Առաջին ամիսներին դեսպանը մտադիր է հանդիպումներ ունենալ, լսել ու սովորել, թե ինչպես կարելի է զարգացնել հայ-ամերիկյան գործընկերությունը: Հայաստան գալուց առաջ նա հանդիպել է մեր երկրում գործունեություն ծավալող ամերիկյան գործարարների հետ:
Մանրամասները` տեսանյութում