Արցախում պատերազմից հետո մեկնարկած քաղաքաշինական ծրագրերը մեծ թափով շարունակվում են:
Արցախում պատերազմից հետո մեկնարկած քաղաքաշինական ծրագրերը մեծ թափով շարունակվում են: 2014-ին ոլորտում պետբյուջեով կապիտալ ներդրումների պետպատվերի ծավալը կազմել է 14 մլրդ 246 մլն դրամ:
Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի խոսքով՝ հատուկ ուշադրությունը բնակարանային ծրագրերին է ուղղված: 2014-ին սոցիալական տարբեր ծրագրերով 44 առանձնատուն է կառուցվել, 66-ի շինարարությունը շարունակվում է:
165 ընտանիք գնման կամ վերանորոգման դիմաց փոխհատուցում է ստացել, 1 136 ընտանիքի էլ շինանյութեր են տրամադրել:
Մանրամասները` տեսանյութում