Պապերից ու ծնողներից փոխանցված՝ 1915-թվականի ջարդերի մասին պատմությունը զգալ տվեցին համազգային ողբերգությունն ու ցավը: Եսային դժվարությամբ, բայց կարողացավ գրել նոր երգի բառերն ու երաժշտությունը:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրերին հայկական սփյուռքի գրեթե յուրաքանչյուր անդամ փորձում է յուրովի բարձրացնել Եղեռնի ճանաչման խնդիրը: Հենց այս կապակցությամբ էլ Հայաստան է այցելել ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը:
Նա իր նոր «Չեմ մոռանա» ստեղծագործությամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:
Մանրամասները՝ տեսանյութում