Տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են, որ կատարված աշխատանքների շնորհիվ կեսօրվա դրությամբ Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են, որ կատարված աշխատանքների շնորհիվ կեսօրվա դրությամբ Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Սևանի տարածաշրջանի Ախթամարից մինչև Ծով գյուղի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում՝ Մարտունու կողմից, տեղ-տեղ մերկասառույց է:
Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: