Դպրոցների 5-12-րդ դասարանցիները կպատրաստեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ ճանաչված անմոռուկներ
Կրթության եւ գիտության նախարարությունում կայացած աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հանրակրթության ոլորտում նախատեսված միջոցառումները: Մասնավորապես, որոշվել է, որ մարտի 24-ին դպրոցների 5-12-րդ դասարանցիները կպատրաստեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ ճանաչված անմոռուկներ։ 1,5 մլն հատ անմոռուկները հետագայում կտրամադրվեն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրացող մեր հայրենակիցներին եւ օտարերկրյա հյուրերին:
Խորհրդակցության ընթացքում ճշգրտվել է նաեւ նախատեսված միջոցառումների ժամանակացույցը, քննարկվել են կազմակերպչական այլ հարցեր: