Դպրոցի հիմնանորոգմանը շատերն են մասնակցել:
Ուսման նկատմամբ ընդգծված վերաբերմունք ունեցող Հացիկ գյուղում, կարելի է ասել, գիտելիքի օր էին նշում: Առիթը հիմնանորոգված դպրոցի բացումն էր, որին ներկա գտնվելու պահը գրեթե ոչ մի հացիկցի բաց չէր թողել: Դպրոցն ավելի քան 300 աշակերտ և 45 ուսուցիչ ունի:
Հարմարավետ ու կահավորված կրթօջախի բացումը կարեւորել էին նաև մայրաքաղաքի ու արտասահմանցի հյուրեր, պետական պաշտոնյաներ:
Եթե մեկ տարի առաջ շենքն աղետալի վիճակում էր, ապա «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի զարգացման ծրագրերի շնորհիվ այն 2-րդ կյանք է ստացել: Գունային ուրախ լուծումներով ընդարձակ դասասենյանկները, տեխնիկապես հագեցած լաբորատորիաները, հարուստ գրադարանն ու համակարգչային դասարանը հնարավորություն են տալիս ուսուցման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպել:
Դպրոցի հիմնանորոգմանը շատերն են մասնակցել: Արմավիրի մարզպետարանի ֆինանսավորմամբ դպրոցը գազաֆիկացվել և ջեռուցման համակարգ է ներդրվել: Համայնքի բյուջեից էլ մասհանում է արվել ճաշարանի նորոգման համար: Իսկ «Փարոս» հիմնադրամը տարրական դպրոցի դասասենյակների զգալի մասն է նորոգել:
Մանրամասները` տեսանյութում