Լեհ քրեագետներին դատաբժշկական գիտագործնական կենտրոնում ընդունեց Հայաստանի գլխավոր դատաբժիշկը:
Արեւելյան Եվրոպայի ոստիկանության քրեագիտական լավագույն լաբորատորիայի մասնագետները Հայաստանում են եռօրյա այցով ՝ լաբորատորիայի ղեկավար Վալդեմար Կրավչուկի ղեկավարությամբ: Լեհ քրեագետներին դատաբժշկական գիտագործնական կենտրոնում ընդունեց Հայաստանի գլխավոր դատաբժիշկը: Մհեր Բիշարյանը կարեւորեց երկու երկրների համապատասխան մարմինների միջեւ հետագա գործակցությունը, հատկապես՝ մասնագետների վերապատրաստման, փորձի փոխանակման, կրթական եւ գիտական համատեղ ծրագրերը։ Վերջիններս թույլ կտան բարձրացնել դատաբժկական փորձաքննությունների որակը ՝ դրանք հասցնելով եվրոպական չափանիշների.
Լեհ մասնագետները հետաքրքված են՝ ինչպես են հայ գործընկերներն իրականացնում կենսաբանական, գենետիկական, քիմիական փորձաքննություններ։ Հայ-լեհական գործակցությունն այս ոլորտում՝ նոր է։ Կողմերի միջեւ փոխգործակցության պայմանագիրը կնքվել է 2013-ի ամռանը Լեհաստանում: Հայկական կողմն ակնկալում է համատեղ ծրագրերի արդյունքում ձեռք բերել որակյալ սարքեր եւ գործիքներ, որոնք ոչ միայն կհեշտացնեն դատաբժշկական փորձագետների աշխատանքը, այլեւ թույլ կտան մասնագիտանալ հատկապես քիմիական եւ գենետիկական փորձաքննությունների ուղղությամբ։ Դրանք Հայաստանում իրականացվում են 2000-ից եւ շատ պահանջված են արդի աշխարհում։
Մանրամասները՝ տեսանյութում