Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի հայկական դիվանագիտական, կրթամշակութային ու եկեղեցական կառույցների համատեղ ջանքերով բացվել է «Հայաստան հեռու եւ մոտիկ» խորագրով բարեգործական փառատոնը:
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի հայկական դիվանագիտական, կրթամշակութային ու եկեղեցական կառույցների համատեղ ջանքերով բացվել է «Հայաստան. հեռու եւ մոտիկ» խորագրով բարեգործական փառատոնը:
Միջոցառումը միավորել է զարգացման խնդիրներով երեխաներ ունեցող 300 ընտանիքի, որոնց ներկայացվել են հայկական մշակույթի, կենցաղի եւ արվեստի մասին պատմող ցուցանմուշներ:
Փառատոնի մասնակիցներին ողջունել են Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Ազգագրական թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը, սբ Կատարինե հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը:
Մանրամասները` տեսանյութում