Հյուսիսարեւլյան սահմանագծում ադրբեջանական զինուժը սկսեց կրակել իրենց իսկ բնակավայրերի վրա:
Վերջին շրջանում հակառակորդը սահմանային լարվածությունը պահելու, միջազգային հանրության ու դիտորդների աչքին թոզ փչելու նոր մարտավարություն է ընտրել: Հյուսիսարեւլյան սահմանագծում ադրբեջանական զինուժը սկսեց կրակել իրենց իսկ բնակավայրերի վրա:
Հայկական բանակի զուսպ ու մարդասիրական գործողությունները հակառակորդին դրդեցին սադրանքի դիմել՝ իրենց բնակավայրերի գնդակոծումը ներկայացնելով որպես հայկական զինուժի գործողություններ: Մեր սահմանամերձ գյուղերի գնդակոծումն այդ շրջանում եւս չդադարեց:
Օրեր առաջ իր տան բակում հակառակորդի գնդակից սպանվեց Ներքին Կարմի Աղբյուր գյուղի բնակիչ Վանիկ Ղուկասյանը:
Մանրամասները` տեսանյութում