Կառավարությունը հավանություն է տվել ցորենի ալյուրի հարստացման մասին նախագծին: Համաձայն որոշման՝ ալյուրը կհարստացվի երկաթով ու ֆոլաթթվով:
Կառավարությունը հավանություն է տվել ցորենի ալյուրի հարստացման մասին նախագծին: Համաձայն որոշման՝ ալյուրը կհարստացվի երկաթով ու ֆոլաթթվով: Առողջապահական ծրագրի նպատակն է կանխարգելել որոշ հիվանդություններ, որոնք առաջանում են երկաթի և ֆոլաթթվի անբավարարության հետեւանքով:
ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի մեկնաբանմամբ՝ ալյուրի հարստացման փորձ ունեցող երկների հետ համեմատության դեպքում կարելի է տեսնել, որ Հայաստանում մոտ 2-3 անգամ ավելի շատ են արատներով ծնունդները:
Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի խոսքով՝ օրենքի ընդունմամբ խախտվում է մարդու մի քանի իրավունք: Ըստ նրա՝ ծրագրի իրականացման համար նոր հետազոտություններ են անհրաժեշտ:
Մանրամասները՝ տեսանյութում