Ռազմական ինստիտուտը եղել է, կա ու կլինի բանակի համար որակյալ սպայական կադրերի պատրաստման դարբնոցը:
Վազգեն Սարգսյանի անվամ ռազմական ինստիտուտը նոր պետ ունի: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այդ պաշտոնում նշանակվեց գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը: Նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը օրեր առաջ ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Պատճառը ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունն էր:
Նրան սպանած չորս ծառայակիցները ձերբակալված են, բազմաթիվ բարձրաստիճան սպաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Դեպքը շատերին առիթ տվեց կասկածի տակ դնել կրթական հաստատության դերն ու հեղինակությունը բանակաշինության գործում:
Մանրամասները՝ տեսանյութում