Այս տարվա եղանակային պայմանները հաջող գյուղատնտեսական տարի չեն խոստանում:
Այս տարվա եղանակային պայմանները հաջող գյուղատնտեսական տարի չեն խոստանում: ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով՝ այս տարվա նման տարիներին բնորոշ է սակավաջրությունն ու անակնկալ ցրտահարությունը:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցնում է, որ պետությունը գյուղացիական տնտեսությունների հոգսը զգալիորեն կթեթեւացնի:
Պետական միջոցներով 50 տոկոսով կսուբսիդավորվի պարատանյութի, 70 տոկոսով՝ դիզվառելիքի գինը: Այս տարի սուբսիդավորվող վարկերի ևս 2 տոկոսը կհատուցվի պետական միջոցներով: Գյուղացիական տնտեսությունների ընդհանուր սուբսիդավորումը կհասնի 1 մլրդ 350 մլն դրամի:
Մանրամասները՝ տեսանյութում