Արդեն 5 տարի Առաջին ալիքի կիրակնօրյա եթերում՝ լրատվական թողարկումից անմիջապես հետո, սկսվում է «Երգ երգոց» հաղորդաշարը:
Արդեն 5 տարի Առաջին ալիքի կիրակնօրյա եթերում՝ լրատվական թողարկումից անմիջապես հետո սկսվում է «Երգ երգոց» հաղորդաշարը: Երաժշտական նախագիծն ստեղծման առաջին իսկ օրից հսկայական լսարան ունեցավ: Այն սիրվեց ու դարձավ ամենասպասված հեռուստատեսային հաղորդաշարերից մեկը:
Սցենարի հեղինակ Լեւոն Գալստյանի համար այս 5 տարիները մեծ ձեռքբերումներով աչքի ընկան: Նրա խոսքով՝ կարեւոր է, որ հեռուստադիտողների մեջ նաեւ բազմաթիվ երիտասարդներ կան: Հաղորդաշարի հիմնական նպատակը, ըստ նրա, որակյալ երաժշտության շուրջ հետաքրքրություն արթնացնելն է:
Մանրամասները՝ տեսանյութում