Գրող Ռազմիկ Դավոյանը կարծում է, որ բոլոր քաղաքական ուժերը հռչակագրով հրաժարվում են ներքին մրցակցության ու գերակայության միտումից: Եղեռնի 100-ամյա տարելիցի շեմին նրանք կանգնած են ժողովրդի կողքին:
Հայ մտավորականները շարունակում են քննարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը: Նրանք համոզված են, որ փաստաթուղթն ունի համախմբելու ներուժ եւ նշանակություն: Դրան ականատես էինք եղել քառորդ դար առաջ՝ արցախյան պահանջատիրության տարիներին:
Գրող Ռազմիկ Դավոյանը կարծում է, որ բոլոր քաղաքական ուժերը հռչակագրով հրաժարվում են ներքին մրցակցության ու գերակայության միտումից: Եղեռնի 100-ամյա տարելիցի շեմին նրանք կանգնած են ժողովրդի կողքին:
Պատմաբան Արգամ Այվազյանի խոսքով՝ մինչեւ հռչակագիրը մենք չգիտեինք, թե ով է պահանջատեր լինելու: Սա առաջին դեպքն է, որ հռչակագրին Հայաստանը մասնակցում է պետականորեն, դրանում ներգրավված է նաեւ Սփյուռքի 50 կազմակերպություն:
Մանրամասները` տեսանյութում