17 տարվա քրտնաջան աշխատանքի եւ Արևմտյան Հայաստան կատարած 30 ուղեւորության արդյունքում լույս է տեսել կանադահայ լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի «100» գիրքը:
17 տարվա քրտնաջան աշխատանքի եւ Արևմտյան Հայաստան կատարած 30 ուղեւորության արդյունքում լույս է տեսել կանադահայ լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի «100» գիրքը: Այն հազարամյակների հայկական ժառանգությունն ամբողջացնող 500 էջանոց լուսանկարների ալբոմ է՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Գրքի 2 500 օրինակն առաջիկայում տարածվելու է աշխարհով մեկ: Դրանք նվիրվելու են խորհրդարանների ղեկավարներին, տարբեր պաշտոնյանների ու դեսպանների: Ձեռքով կազմած առաջին օրինակը լուսանկարիչն Արցախ էր տարել:
Ալբոմի շնորհանդեսով հայկական երկրորդ հանրապետությունում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:
Մանրամասները` տեսանյութում