Կալիֆորնիայի համալսարանների հայ ուսանողները համատեղ բողոքի ակցիա են կազմակերպել
Կալիֆորնիայի համալսարանների հայ ուսանողները համատեղ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք ցուցապաստառներով պահանջել են ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
Կալֆորնիայի համալսարանի Նորթրիջի մասնաճյուղը, ըստ հայագիտության բաժնի ղեկավար Վահրամ Շեմասյանի, հայ ուսանողների ամենամեծ թիվն ունեցող բուհն է արտասահմանում: 42 000 ուսանողների մոտ 10 տոկոսը հայեր են:
Նորթրիջի հայ ուսանողների միությունը ամենաակտիվներից մեկն է: Նրանց հաջողվում է իրենց պահանջատիրությանը մասնակից դարձնել նաև օտարազգի ուսանողներին:
Մանրամասները` տեսանյութում