Տաք ու արեւոտ եղանակը ջրօգտագործող ընկերություններին հնարավորություն է տվել գյուղատնտեսական աշխատանքներին նախապատրաստվել նախատեսվածից մեկ-երկու ամիս շուտ:
Տաք ու արեւոտ եղանակը ջրօգտագործող ընկերություններին հնարավորություն է տվել գյուղատնտեսական աշխատանքներին նախապատրաստվել նախատեսվածից մեկ-երկու ամիս շուտ: Էջմիածնի ջրանցքի մաքրման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Նախկինում ցեխն ու տիղմը ջրանցքից դուրս էին բերում բահերի օգնությամբ:
Այսօր մարդու ֆիզիկական աշխատանքը հասցվել է նվազագույնի, ջրանցքը մաքրում են հատուկ տեխնիկայով: Ոռոգման առաջնահերթությունը հացահատկի արտերինն է: Դրանք սակավ տեղումների պատճառով ջրի կարիք են զգում:
Մանրամասները՝ տեսանյութում