Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է հայտարարության տեքստի ու նպատակի մասին:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների՝ վերջերս արած հայտարարությունն ուղղված էր պաշտոնական Բաքվին: Ուղերձում համանախագահները Ադրբեջանին կոչ էին անում զսպվածություն ցուցաբերել եւ չլարել սահմանային իրադրությունը:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է հայտարարության նպատակի մասին: Հայկական կողմի հայտարարությունն այն մասին, որ այսուհետեւ ասիմետրիկ ու կանխարգելիչ հարվածներ է հասցնելու հակառակորդին, տալիս է իր արդյունքները:
Քաղաքագետը կարծում է, որ դրանց հետևանքով կանխվում են ադրբեջանական ագրեսիվ գործողությունները:
Մանրամասները` տեսանյութում