Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով ճանաչված կովկասագետ Թոմ դե Վաալի գրքի շնորհանդեսը:
Ճանաչված կովկասագետ Թոմ դե Վաալի գրքի առաջին գլուխը ներկայացնում է Ցեղասպանության ընթացքը, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի գործունեությունը, եվրադաշնակիցների խոստումները հայերին ու կարճ ժամանակ անց դրանց մոռացումը:
Իր ելույթում Թոմ դե Վաալը բազմիցս նշել է, որ 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն էր: Նրա հետ համաձայնել է նաեւ միջազգայնագետ Չարլզ Քինգը: Կովկասագետը հանդես է եկել հիմնականում հայանպաստ դիրքերից: Դե Վաալը Անկարային կոչ է արել անհապաղ քանդել Ստամբուլում Թալեաթ փաշայի արձանը, փոխել վերջինիս անունը կրող բոլոր փողոցների անունները:
Մանրամասները՝ տեսանյութում