Խորհրդարանական քառօրյայի երրորդ օրը քննարկման առանցքում «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությանը վերաբերող օրինագիծն էր:
Խորհրդարանական քառօրյայի երրորդ օրը քննարկման առանցքում «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությանը վերաբերող օրինագիծն էր: Պատգամավորները 75 կողմ, 1 դեմ եւ 40 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մինչեւ հուլիս հետաձգեցին պարտադիր փաստաթղթավորման պահանջը:
ՕԵԿ, ԲՀԿ, ՀԱԿ եւ Ժառանգություն խմբակցությունները ներկայացնող պատգամավորները ձեռնպահ են քվերակել, քանի որ այդ փոփոխությունն ընդամենը հետաձգմանն է վերաբերում: ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն կողմ են քվեարկել: Այսպիսով, օրենքի վիճահարույց դրույթի կիրառումը հետաձգվել է 6 ամսով:
Մանրամասները՝ տեսանյութում