Փետրվարի 4-ին ադրբեջանցի դիպուկահարի գնդակից ձախ ոտքի ծնկահոդի շրջանում հրազենային վիրավորում է ստացել Տավուշի մարզի Մովսես գյուղի 84-ամյա բնակիչ Լեւոն Անդրեասյանը:
Փետրվարի 4-ին ադրբեջանցի դիպուկահարի գնդակից ձախ ոտքի ծնկահոդի շրջանում հրազենային վիրավորում է ստացել Տավուշի մարզի Մովսես գյուղի 84-ամյա բնակիչ Լեւոն Անդրեասյանը:
Բերդի զինվորական հոսպիտալում վերքերը մշակելուց հետո վիրավոր բնակչին տեղափոխել են Երեւան: Լեւոն Անդրեասյանի կյանքին վտանգ չի սպառնում: Կրակոցները Մովսես համայնքի ուղղությամբ շարունակվել են գրեթե մինչեւ երեկո: Միաժամանակ կրակահերթեր են հնչել նաեւ Այգեպարի ուղղությամբ: