Թայվանի մայրաքաղաք Թայբեյից ոչ հեռու ուղեւորատար օդանավը ընկել է գետը:
Թայվանի մայրաքաղաք Թայբեյից ոչ հեռու ուղեւորատար օդանավն ընկել է գետը: «Տրանս-Ասիա» ավիաընկերությանը պատկանող օդանավում եղել է 58 մարդ, ներառյալ անձնակազմի 5 անդամները:
Վերջին տվյալով 13 մարդ զոհվել է, 16-ը վնասվածքներ են ստացել: Ընկնելուց առաջ օդանավը թեւով նախ հարվածել է մի ավտոմեքենայի, ապա բախվել կամրջին ու ընկել գետը: Վարորդը եւ ուղեւորը վնասվածքներ են ստացել:
Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են: Փրկված օդաչուն ասել է, որ վթարի պատճառը շարժիչի անսարքությունն է եղել: