Փետրվարի 4-ին ամբողջ աշխարհում նշվում է քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը:
Փետրվարի 4-ին ամբողջ աշխարհում նշվում է քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Հայաստանում քաղցկեղով հիվանդանալու ցուցանիշն այլ երկրների համեմատ բավական ցածր է: Շատ են, սակայն, մահվան դեպքերը:
Պատճառը, մասնագետների պնդմամբ, առողջությանն անհետեւողական վերաբերմունքն է: Որպես կանոն՝ բժշկի դիմում են, երբ դանակը ոսկորին է հասնում: Քաղցկեղի բուժումը սկսվում է բավական ուշ՝ հիվանդության 3-րդ, 4-րդ փուլերում:
Նախորդ 2 տարիներին օնկոլոգիական հիվանդության ցուցանիշը մեր երկրում գրեթե չի փոխվել: Տղամարդկանց մոտ առավել հաճախ հանդիպում է թոքի, կանանց մոտ՝ կրծքագեղձի քաղցկեղը: Մասնագետները վստահեցնում են, որ վաղ շրջանի չարորակ գոյացությունների հայտնաբերման տոկոսը տարեցտարի բարձրանում է:
Մանրամասները՝ տեսանյութում