Տարվա այս եղանակին տեղումների իսպառ բացակայությունն ու հողի տաքացումը լոռեցիներին մտահոգվելու առիթ են տվել:
Ձմռան ամիսներին շողացող արեւը գրեթե միշտ սպասված ու ցանկալի է: Այնուամենայնիվ, ձմեռային ջերմությունը ոչ միշտ է օգտակար: Տարվա այս եղանակին տեղումների իսպառ բացակայությունն ու հողի տաքացումը լոռեցիներին մտահոգվելու առիթ են տվել: Եղանակային պայմանները խառնել են գյուղատնտեսական օրացույցը:
Փետրվարին դաշտերը դեռ ձյունածածկ պետք է լինեին: Տեղումների սակավության հետեւանքով ցածր կլինի բերքատվությունը: Շարունակական բացակայության դեպքում որոշ ցանքսերից ընդհանրապես բերք չի ստացվի:
Մանրամասները՝ տեսանյութում