Լոս Անջելեսի «Համեր» թանգարանը նախատեսել է «Ես հայ եմ. հայ մշակույթի եւ պատմության տարին կինոյում» ֆիլմաշարերի ցուցադրություններ:
ԱՄՆ-ում մեկնարկել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
Լոս Անջելեսի «Համեր» թանգարանը նախատեսել է «Ես հայ եմ. հայ մշակույթի եւ պատմության տարին կինոյում» ֆիլմաշարերի ցուցադրություններ։ Պլանավորվում է նաեւ «Հայոց ցեղասպանություն. մերժման 1 տարի» խորագրով քննարկումների շարք: Նախաձեռնության նպատակը ֆիլմերի միջոցով հայ մշակույթի, ժողովրդի եւ Մեծ եղեռնի մասին մարդկանց իրազեկելն է:
«Համեր» թանգարանը հայկական ֆիլմերը կցուցադրի ամբողջ 2015-ին՝ ամսական 1 ֆիլմ: Առաջինը Ատոմ Էգոյանի՝ 1993-ին նկարահանված «Օրացույց» ֆիլմն էր:
Մանրամասները` տեսանյութում