Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում եւ Հալեպ քաղաքում հանգստյան օրերին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ:
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում եւ Հալեպ քաղաքում հանգստյան օրերին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ:
Հալեպում զինյալների կրակոցների հետեւանքով զոհվել է 9 խաղաղ բնակիչ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Հրթիռակոծվել է քաղաքի թաղամասերից մեկը: Դամասկոսում պայթյունի հետեւանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 22 մարդ: Ահաբեկչության թիրախը, ենթադրաբար, եղել են լիբանանցի շիա ուխտավորները: