Ծիծեռնակաբերդի բարձունքում հրապարակվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագիրը: Այն ոչ թե 100-ամյակի մասին փաստաթուղթ էր, այլ հետագա գործողությունների ուղենիշ:
Հունվարի 29-ի Երեւանում անցկացվեց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը: Նույն օրը Ծիծեռնակաբերդի բարձունքում հրապարակվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագիրը: Այն ոչ թե 100-ամյակի մասին փաստաթուղթ էր, այլ հետագա գործողությունների ուղենիշ: Այդ առումով հռչակագիրը համազգային նշանակություն ունի:
Փաստաթուղթն ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Առաջիկա տարվա միջոցառումների ծրագիրը, Նախագահի խոսքով, պայմանականորեն բաժանվելու է 4 հիմնական ուղղությունների: Համակարգված ու վճռական գործողությունների շնորհիվ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը նոր ազդակ պետք է դառնա ոճրագործության ճանաչման ու դատապարտման համար:
Մանրամասները` տեսանյութում