Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի թանգարանում կարելի է տեսնել, թե թե ինչ զենքերով է կազմակերպվել դիմադրությունը Ղարաբաղյան պատերազմի առաջին շրջանում :
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի թանգարանում կարելի է տեսնել, թե ինչ զենքերով է կազմակերպվել դիմադրությունը Ղարաբաղյան պատերազմի առաջին շրջանում: Հայ կամավորականների ձեռքին հիմնականում ինքնաշեն զենքեր էին: Դրանք պատրաստվում էին նկուղներում կամ հայթայթվում տարբեր տեղերից:
Ամերիկյան արտադրության «Մաքսիմ» գնդացիրը, օրինակ, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, հետո Ռուսաստանում քաղաքացիական պատերազմին, Երկրորդ համաշխարհային:
Զենքի վերջին հանգրվանը Արցախյան պատերազմն էր: Կարճ ժամանակում Հայկական բանակը համալրվեց անհրաժեշտ տեխնիկայով ու սպառազինությամբ: Ազատամարտի սկզբնական փուլում գործածված զենքերը, սակայն, դարձան հաղթանակի ու համառ դիմակայության խորհրդանիշ:
Մանրամասները` տեսանյութում