Մեկ դարի ընթացքում երկու ժողովուրդ ենթարկվեց բնաջնջման, հետո կրկին ոտքի կանգնեց ու շարունակեց ապրել:
Ամբող աշխարհն օրեր առաջ նշում էր ֆաշիստական «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակը: Հունվարի 27-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես Հոլոքոստի՝ հրեաների ցեղասպանության զոհերի հիշատակության օր:
Մի շարք վերլուծաբաններ համոզված են, որ ամբողջ ժողովուրդ ոչնչացնելու գաղափարը Հիտլերը վերցրել է երիտթուրքերից: Պատահական չէ, որ գերմանական բանակի բարձրաստիճան զինվորականները, որոնք որոշակի առնչություն են ունեցել Հայոց ցեղասպանությանը, Հիտլերի խորհրդականներ կամ բանակի հրամկազմի անդամներ են դարձել:
Այս գործոնները շատ բան կարող են հուշել հրեաներին վերացնելու հիտլերյան ծրագրի մասին: Նա մանրամասնորեն ուսումնասիրել էր Հայոց ցեղասպանությունը եւ այն որպես մոդել վերցրել իր հետագա ծրագրերի համար: Մեկ դարի ընթացքում երկու ժողովուրդ ենթարկվեց բնաջնջման, հետո կրկին ոտքի կանգնեց ու շարունակեց ապրել:
Մանրամասները` տեսանյութում