Հունվարի 28-ին՝ Հայկական բանակի 23-ամյակի օրը, տեղի ունեցավ «Բալլադ զինվորի մասին» երգի պրեմիերան: Երաժշտության հեղինակը ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը:
Հունվարի 28-ին՝ Հայկական բանակի 23-ամյակի օրը, տեղի ունեցավ «Բալլադ զինվորի մասին» երգի պրեմիերան: Երաժշտության հեղինակը ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է, խոսքերը Ավետ Բարսեղյանինն են:
Հանրապետության Առաջին տիկինն խոստովանում է՝ մարմնով դող անցավ, երբ կարդաց երգի բառերը: Կարդալուն զուգահեռ՝ 10 րոպեում, ծնվեց նաեւ երաժշտությունը: «Բալլադ զինվորի մասին» երգը դարձել է սահմանին զոհված զինվորների ծնողների ամենասիրելի ստեղծագործությունը:
Երգի՝ մի քանի ամիս առաջ Youtube-ում տեղադրված փորձնական հոլովակն արդեն 95 000 դիտում ունի:
Մանրամասները՝ տեսանյութում