Արցախի Հանրապետության անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին դիմել են պատժիչ գործողությունների: Շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք եւ 1 մարդատար ավտոմեքենա:
Արցախի Հանրապետության անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին դիմել են պատժիչ գործողությունների:
Արդյունքում շփման գծի արեւելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք եւ 1 մարդատար ավտոմեքենա: Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում ոչնչացվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկել ամբողջ առաջնագիծը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 2 200 անգամ: Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 մմ ականանետերից եւ տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 40 000 կրակոց: