Սրբի անունը կրող եկեղեցիներում Պատարագ է մատուցվել է, բոլոր եկեղեցիներում կատարվել է երիտասարդների օրհնության կարգ:
Հայ Առաքելական Եկեղեցին հունվարի 31-ին նշել է Սուրբ Սարգսի տոնը: Կաթողիկոսի տնօրինությամբ այն հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Սրբի անունը կրող եկեղեցիներում Պատարագ է մատուցվել է, բոլոր եկեղեցիներում կատարվել է երիտասարդների օրհնության կարգ:
Տոնի առթիվ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել: Ամենամարդաշատն ու հանդիսավորը Երեւանի սբ Սարգիս եկեղեցու շրջակայքից մեկնարկած երթն էր: Հոգեւորականների առաջնորդությամբ հավատավորներն անցել են Մաշտոցի եւ Բաղրամյան պողոտաներով, կանգ առել Սիրահարների այգում: Այնտեղ կազմակերպված տոնական միջոցառմանը մասնակցել է նաեւ հանրապետության ղեկավարը:
Մանրամասները` տեսանյութում