Ռուբեն Սաֆրաստյանը հանրության ուշադրությունը հրավիրել է, իր պնդմամբ, մի կարեւոր հանգամանքի վրա: Ըստ թուրքագետի՝ առաջին անգամ է, երբ Հայաստանը եւ Սփյուռքը հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը մամուլի ասուլիսում անդրադարձել է հունվարի 29-ին հրապարակված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համահայկական հռչակագրին, ինչպես նաեւ թուրքական կողմի վերջին դրսեւորումներին:
Նա հանրության ուշադրությունը հրավիրել է, իր պնդմամբ, մի կարեւոր հանգամանքի վրա: Ըստ թուրքագետի՝ առաջին անգամ է, երբ Հայաստանը եւ Սփյուռքը հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ: Հայ ժողովուրդը պատմական տարելիցի նախաշեմին դրսեւորում է միասնական կամք: Այս հանգամանքը հռչակագրի ամենակարեւոր խորհուրդն է:
Մանրամասները` տեսանյութում