Կառավարության նիստը մեծ օրակարգ չի ունեցել, բայց ընթացել է բուռն քննարկումներով: Գործադիրը նախ անդրադարձել է շրջանառության հարկի դեմ բողոքող առեւտրականների խնդրին
Կառավարության նիստը մեծ օրակարգ չի ունեցել, բայց ընթացել է բուռն քննարկումներով: Գործադիրը նախ անդրադարձել է շրջանառության հարկի դեմ բողոքող առեւտրականների խնդրին: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը վստահեցրել է, որ պետությունը կատարարել է տնտեսվարողների՝ աշնանը բարձրացրած բոլոր պահանջները:
Այդուհանդերձ, նիստից հետո վարչապետը հանդիպել է բողոքող ձեռներեցների պատվիրակների հետ ու քննարկել հարցը:
Գործադրի նիստի ընթացքուն թեժ քննարկումներ են ծավալվել նաեւ պետգնումների գործընթացի կարգավորման շուրջ: Վարչապետի առաջարկով՝ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է իր ղեկավարած աշխատանքային խմբի մշակած քայլերը, որոնք նպատակ ունեն տնտեսական լարված ժամանակներում բարձրացնել մեր տնտեսության դիմադրողականությունը:
Մանրամասները` տեսանյութում