Ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը եւ Արսեն Ջուլֆալակյանն անակնալ են մատուցել Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի տանը:
Ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը եւ Արսեն Ջուլֆալակյանն անակնկալ են մատուցել Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի տանը: Նվերների ընտրության հարցում չեմպիոններին օգնել է երեխաների խնամքի տան տնօրենը: Արդյունքում մարզիկներն անհրաժեշտ սարքավորումներով են համալրել մարզադահլիճը եւ խոհանոցը։
Հաստատության սաներն էլ էին անակնկալ պատրաստել հյուրերի համար: 1 ժամ տեւողությամբ տոնական միջոցառումը հաճելի տրամադրություն ու դրական լիցքեր պարգևեց ներկաներին:
Մանրամասները` տեսանյութում