Այսուհետ Արմենի հարազատ կրթօջախի՝ Նոր Նորքի Գրիգոր Բաղյանի անունը կրող դպրոցի բակը զարդարելու է հերոսի հիշատակը հավերժացնող խաչքարը:
1 տարի եւ 10 օր է անցել նախորդ տարվա հունվարի 20-ից, երբ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը գրեթե միայնակ կենդանի պատնեշ դարձավ թշնամու դիվերսիոն մեծաքանակ հարձակման դիմաց ու անհավասար մարտում պահեց սահմանագիծը:
Այսուհետ Արմենի հարազատ կրթօջախի՝ Նոր Նորքի Գրիգոր Բաղյանի անունը կրող դպրոցի բակը զարդարելու է հերոսի հիշատակը հավերժացնող խաչքարը: Կրթօջախում գործելու է Արմեն Հովհաննիսյանի անվան դասասենյակը: Դպրոցի այս նախաձեռնությանն անմիջապես արձագանքել են քաղաքապետարանը, թաղապետարանը եւ Պաշտպանության նախարարությունը:
Մանրամասները` տեսանյութում