Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո Նախագահ Սարգսյանը հանձնաժողովի անդամների եւ ընդլայնված նիստի մասնակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
Պետական հանձնաժողովի անդամները ծանոթացել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրության նախապատրաստման աշխատանքների ընթացքին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը:
Հռչակագիրը միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի նիստում: Փաստաթուղթն ընթերցել է Նախագահ Սարգսյանը: Հռչակագրի մայր օրինակը հանձնվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հռչակագրի մեկ օրինակ կուղարկվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, մեկ օրինակ էլ կհանձնվի Հայաստանի ազգային արխիվին:
Մանրամասները՝ տեսանյութում