Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը Դիլիջանում կազմակերպել է երիտասարդ առաջնորդների ճամբար:
Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը Դիլիջանում կազմակերպել է երիտասարդ առաջնորդների ճամբար:
Միջոցառումը նպատակ ունի ներգրավել մարզերի երիտասարդությանը տեղական ինքնակառավարման համակարգին: Հավաքի մասնակիցները աշխատանքային խմբերի ձևաչափով փորձել են ձևավորել համայնքային անձնագրեր, որոնցում կներկայացվեն գյուղերի խնդիրներն ու դրանց լուծումների վերաբերյալ երիտասարդների պատկերացումները:
Մասնակիցները մեկշաբաթյա ճամբարի ընթացքում փորձի փոխանակումից եւ նոր ընկերներից բացի ձեռք կբերեն տեսական եւ գործնական գիտելիքներ, հնարավորություն կունենան դրսեւորել որոշումներ կայացնելու իրենց ունակությունը:
Մանրամասները` տեսանյութում