Գնդապետ Խաչատրյանի զինվորական կենսագրությունն ու ազգային բանակը հասակակիցներ են:
Նախագահական նստավայրից ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանը միանգամից վերադարձավ աշխատանքի: Զինվորականը տոնական հանդիսությունների սիրահար չէ: Գնդապետ Խաչատրյանի զինվորական կենսագրությունն ու ազգային բանակը հասակակիցներ են:
1991-ին ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Տիրանը մեկնեց Արցախ: Վստահ էր, որ պատերազմից հետո կզբաղվի երազած մասնագիտությամբ՝ աստղաֆիզիկայով:
Շատ ավելի ուշ, երբ արդեն մասնակցել էր ազատամարտի բոլոր վճռորոշ մարտերին, հասկացավ, որ անդառնալիորեն կապվել է հայոց բանակին: Այսօր նրա՝ մեկ տասնյակից ավելի պարգեւներին ավելացավ նաեւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալը:
Մանրամասները՝ տեսանյութում