Սիրիայի քրդական ուժերը հայտարարել են, որ Քոբանի քաղաքը լիովին անցել է իրենց վերահսկողության տակ։
Սիրիայի քրդական ուժերը հայտարարել են, որ Քոբանի քաղաքը լիովին անցել է իրենց վերահսկողության տակ։ Քրդական զորքերը մի քանի ամիս է՝ ահաբեկչական «ԴԱԻՇ» խմբավորման գրոհայինների դեմ մարտեր են մղում Քոբանիի համար։
Քաղաքի ռմբակոծմանը մասնակցող ԱՄՆ-ն չի հաստատում ազատագրման լուրը: Քոբանիի մարտերն ընկալվում են որպես «Իսլամական պետության» դեմ կռվող ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիոն ուժերի փորձություն: Լոնդոնում տեղակայված Սիրիայի մարդու իրավունքների կենտրոնի տվյալով՝ Քոբանիի համար մարտերում զոհվել է մոտ 1 600 մարդ, որոնցից 1 196-ը ջիհադիստներ են: