Հրեաների ցեղասպանությունն իրականացրել է Ֆաշիստական Գերմանիան, որի իրավահաջորդ Գերմանական կառավարությունն ընդունել է սեփական մեղքն ու ներողություն խնդրել հրեա ժողովրդից:
Հունվարի 27-ին աշխարհը նշում է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը: Իսրայելում եւ մի շարք երկրներում անցկացվում են ոգեկոչման արարողություններ: Գլխավոր արարողությունը տեղի է ունենում Երուսաղեմի Հոլոքոստի զոհերի «Յադ վաշեմ» հուշակոթողի տարածքում:
2007-ի հունվարի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց բանաձև, որը դատապարտում է 1933-1945 թթ. հրեաների ցեղասպանության ժխտումը: Բանաձևը Հոլոքոստի ոգեկոչման օր հռչակեց ամեն տարվա հունվարի 27-ը: հենց այդ օրն են խորհրդային զորքերն ազատագրել «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարը: 1945-ի այս օրն այնտեղ փրկվեց 3 790 մարդ:
Ընդհանուր առմամբ Օսվենցիմում 1,5-ից 2 մլն 200 000 մարդ է սպանվել: Հրեաների ցեղասպանությունն իրականացրել է Ֆաշիստական Գերմանիան, որի իրավահաջորդ Գերմանական կառավարությունն ընդունել է սեփական մեղքն ու ներողություն խնդրել հրեա ժողովրդից: