«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում հայաստանյան պատվիրակը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի մրցութային առաջին հատվածում:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում հայաստանյան պատվիրակը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի մրցութային առաջին հատվածում: Մրցույթը կկայանա մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Առաջին կիսաեզրափակչի առաջին մրցութային հատվածում ելույթ կունենան նաեւ Հունաստանի, Մակեդոնիայի (նախկին Հարավսլավիայի մաս կազմող), Էստոնիայի, Նիդերլանդների, Մոլդովայի, Ֆինլանդիայի, Բելգիայի մասնակիցները, իսկ երկրորդ հատվածում՝ Սերբիայի, Դանիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ռումինիայի, Ալբանիայի, Վրաստանի եւ Հունգարիայի ներկայացուցիչները:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին: Ելույթ կունենան Նորվեգիան, Իռլանդիան, Չեխիան, Լիտվան, Սան Մարինոն, Մալթան, Պորտուգալիան, Մոնտենեգրոն, Շվեյցարիան, Ադրբեջանը, Սլովենիան, Լիտվան, Իսլանդիան, Իսրայելը, Կիպրոսը, Շվեդիան եւ Լեհաստանը:
Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաեւ «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաեւ Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող:
Մասնակիցների ելույթների հստակ համարները հայտնի կդառնան ավելի ուշ, երբ մասնակից բոլոր երկրները ներկայացնեն իրենց երգերը:
Հիշեցնենք, որ մրցույթում Հայաստանի պատվիրակի անունը եւ երգը հայտնի կդառնան փետրվարին: Մրցույթի պաշտոնական հեռարձակող Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կանցկացնի արտիստի/արտիստների եւ երգի ներքին ընտրություն: