Սերժ Սարգսյանը մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի եւ հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:
Հայաստանի Նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի եւ հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:
Մինչեւ զեկույցներին անցնելը նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ զոհված հերոսների եւ արցախյան ազատամարտին իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների հիշատակը:
Կոլեգիայի նիստում քննարկվել է անցած ուսումնական տարվա մարտական եւ զորահավաքային պատրաստականությունը, մարտական հերթապահության, զորքերի ու շտաբների օպերատիվ, մարտական պատրաստության արդյունքները, զինվորական կարգապահության վիճակը:
Մանրամասները՝ տեսանյութում