Ի հիշատակ սահմանային իրավիճակի սրման հետեւանքով զոհված հայ զինվորների եւ Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի` նաեւ հոգեհանգստյան կարգ է մատուցվել:
Կիրակի Արցախի եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվել ի հիշատակ սահմանային իրավիճակի սրման հետեւանքով զոհված հայ զինվորների։ Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի համար նաեւ հոգեհանգստյան կարգ է մատուցվել:
Արցախցիների հոսքը եկեղեցիներ հունվարի 25-ի վաղ առավոտից չէր դադարում: Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Շուշիի սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում դիմեց ամբողջ ժողովրդին: Նրա խոսքով՝ ցավը մեծ է, համազգային ապրումներն էլ երբեմն տարբեր դրսեւորումներով են արտահայտվում: Հայ ժողովուրդն այս օրերին պետք է միասնական լինի ու հաղթահարի փորձությունները:
Մանրամասները՝ տեսանյութում