Առողջապահության նախարարության հանձնախումբը ուսումնասիրություն է անցկացնում Քաջարանում քաղաքի հիվանդանոցում:
Տարվա սկզբին տեղեկություն տարածվեց, որ Քաջարան քաղաքում հեպատիտ C-ով վարակման միանգամից մի քանի դեպք է գրանցվել:
Վտանգավոր վիրուսը փոխանցվում է արյան միջոցով: Նախնական կարծիք կա, որ վարակը տարածվել է ախտոտված բուժգործիքների միջոցով: Բոլոր վարակվածները վերջին շրջանում վիրահատության էին ենթարկվել Քաջարանի հիվանդանոցում: Հարուցված քրեական գործով ոսումնասիրվում են բոլոր հնարավոր պատճառները:
ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանի տվյալներով՝ Քաջարանի հիվանդանոցում 2014-ին մոտ 200 հիվանդ է վիրահատվել: Նրանք բոլորը կարող էին վարակված լինել հեպատիտ C –ով: Միջոցներ են ձեռնարկվել վիրահատվածներին գտնելու եւ արյան փորձանմուշներ վերցնելու:
Առողջապահության նախարարության հանձնախումբն ուսումնասիրություն է անցկացնում Քաջարանի հիվանդանոցում:
Մանրամասները՝ տեսանյութում