2012-ից հետո խախտումներ կատարած վարորդները 6-ամսվա ընթացքում կարող են մուծել տուգանքի մայր գումարը:
Հունվարի 9-ից ուժ մեջ է մտել Ազգային ժողովի ընդունած օրենդրական փաթեթը, որն անմիջականորեն վերաբերում է տրանսպորատային միջոցների օգտագործման կանոններին:
Այն վարորդները, ովքեր երթեւեկության կանոնների խախտումների համար տույժ-տուգանքների են ենթարկվել մինչեւ 2012-ի հունվարի 1-ը եւ չեն կատարել վճարումներ, ամբողջությամբ ազատվել են պարտքերից: Իսկ 2012-ից հետո խախտումներ կատարած վարորդները 6-ամսվա ընթացքում կարող են մուծել տուգանքի մայր գումարը: Նրանք նոր օրենքով կազատվեն տույժերը վճարելու պարտավորությունից:
ՃՈ իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Չիլինգարյանի խոսքով՝ այսուհետ նախատեսվում է հարկադիր կատարման ներկայացնել միայն այն վարչական ակտերը, որոնցով նշանակված տուգանքի չափի համար բռնագանձման ենթակա գումարը չի գերազանցի 200 000 դրամը:
Մանրամասները՝ տեսանյութում